Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթականնիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը և վերջիններիս հնարավոր զարգացումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման համար երեք նոր ծրագրերի իրականացման հնարավորություններն ուժամկետները:
Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման և մեկնարկի ժամկետները:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև այցելություն KfW բանկի ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա՝ քննարկելու Հայաստանում նման լաբորատորիայի ստեղծման հնարավորությունները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |