Արմինֆո.Ազգային ժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Ընդերքի մասին օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում:
Ներկայացնելով փաթեթը՝ երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, իսկ այսօր արդեն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ փոփոխությունների գլխավոր նպատակը ընդերքի օգտագործման և օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացումն է։
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ փաստաթղթերը մշակվել են՝ ելնելով Թափանցիկության նախաձեռնության շրջանակում ընդունված չափորոշիչներից, որի թեկնածու երկիր է Հայաստանը 2017 թվականի մարտից: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը։ Փաթեթում ներկայացված են դրանց հայտնաբերման մեխանիզմները և պետռեգիստրում գրանցման կարգը:
Բաղրամյանը նշել է, որ Հայաստանում կան օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերեր, և փաթեթի խնդիրն է մինչև վերջին ընկերությունը և ֆիզիկական անձը բացահայտել՝ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը գրանցելով դրանք հանրապետության պետռեգիստրում։ Օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. հուլիսի 1-ից: Չգրանցվելու դեպքում ընկերության լիցենզիան հետ կկանչվի, իսկ նրա գործունեությունը կդադարեցվի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |