Արմինֆո.2019 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 6%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 644 մլն խ.մ: Ինչպես հաղորդել է ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված ժամանակահատվածում իրացվել է 613 մլն խ.մ:
Աղբյուրի համաձայն, նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 79,5%-ով նվազել են Էներգետիկայի և 15,5%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 31.2 և 38.7 մլն խ.մ: Բնական գազի սպառման ծավալները 34,8 %-ով ավելացել են բնակչության և 32,6 %-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 285.5 և 125.5 մլն խ.մ: 19,4%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 132.1 մլն խ.մ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |