Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019 17:11
Մարիաննա Մկրտչյան

Ռուբեն Վարդանյանը՝ օֆշորների մասին հարցին. Երբ ինչ-որ լավ բան ես անում, միշտ սպասիր վատին

Ռուբեն Վարդանյանը՝ օֆշորների մասին հարցին. Երբ ինչ-որ լավ բան ես անում, միշտ սպասիր վատին

Արմինֆո. Երբ ինչ-որ լավ բան ես անում, միշտ սպասիր վատին։ Այսպես է արձագանքել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը <Տրոյկա Դիալոգ> ընկերության միջոցով մեքենայությունների և <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության գործունեության վրա նրա անվան շուրջ սկանդալի ազդեցության վերաբերյալ հայ լրագրողի հարցին:

 

Գործարարը նշել է, որ նման հարցերով յուղ է լցվում շատ երկրների կողմից իրականացվող հակահայկական գործունեության վրա: <Ավրորայի> գործունեությունը բոլորին չէ, որ ուրախացնում է, ասեմ ավելին՝ շատերին տխրեցնում է, և նման հարցերով դուք օգնում եք նրանց ։  Բայց կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ ես միշտ բաց եւ ազնիվ եմ աշխատել>,- ասել է Վարդանյանը ։

 

Ընդ որում, նա հավելել է, որ <Ավրորա>-ն ունի 137 բարի կամքի դեսպաններ, եւ նրանցից շատերը օտարերկրացիներ են, եւ ոչ ոք չի հրաժարվել այդ սկանդալային հրապարակումից հետո շարունակել օգնությունը եւ շարունակում է իր աջակցությունը:

 

Նշենք, որ այս տարվա մարտի սկզբին հրապարակվել էր OCCRP-ի սկանդալային հետաքննությունը, որի համաձայն <Տրոյկա Դիալոգ> բանկը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ստեղծել է մի քանի տասնյակ օֆշորային ընկերություններից բաղկացած ցանց: Նշվում է, որ այդ ընկերությունների միջոցով Ռուսաստանից գումարներ են դուրս բերվել, այդ թվում՝ <քրեական սխեմաների> օգտագործմամբ: