Արմինֆո.Վերաբացվեց Արդշինբանկի Արտաշատ մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Այստեղ առկա են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու և սպասարկումը առավել հարմարավետ կազմակերպելու համար:
Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ:
Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է վերաբացել և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել ևս 6 մասնաճյուղ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը ՀՀ մարզերում և 3 մասնաճյուղ Արցախում:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |