Արմինֆո. IDBank-ը հայտարարում է անվանական կրթաթոշակի ծրագրի մեկնարկի մասին։ Կարևորելով կրթությունը և երիտասարդ սերնդի շարունակական զարգացումը՝ Բանկը հնարավորություն է ընձեռում ՀՀ պետական բուհերում (ցանկը՝ ստորև) գերազանցությամբ սովորող ուսանողներին շարունակել կրթությունը մագիստրատուրայում IDBank-ի անվան կրթաթոշակով։
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա դիմել պատրաստվող գերազանց առաջադիմություն և տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում ունեցող ուսանողները՝ լրացնելով IDBank-ի դիմում-հայտը։
Անհրաժեշտ է՝ [email protected] հասցեին ուղարկել նամակ՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ՝ «IDBank-իանվանկրթաթոշակե: Անհրաժեշտ է կցել բուհի կողմից տրամադրված 2 երաշխավորագիր, առաջադիմության մասին տեղեկանքը, մեկ Էսսե` «Ինչպե՞ս եմ ես պատկերացնում ապագայի թվային բանկըե/ 500-1000 բառ/, ինչպես նաև ներկայացնել բանկային մեկ նորամուծություն։ Նամակում անհրաժեշտ է նշել, թե որ ուսումնական հաստատությունում և ինչ մասնագիտացմամբ է դիմորդը պատրաստվում օգտագործել կրթաթոշակը։
Նշենք, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են հետևյալ բուհերը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Երևանի Պետական Համալսարական, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարական, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան։ Դիմելու վերջնաժամկետն է 20/05/19թ.։
Ընտրված լավագույն ուսանողները բացի կրթաթոշակից, հնարավորություն կունենան մասնակցելու նաև Բանկում կազմակերպվող մի շարք վերապատրաստումների, գործնական և տեսական սեմինարների՝ Բանկի ղեկավար անձանց կողմից ստանալով պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև ուսմանը զուգահեռ կամ ուսումն ավարտելուց հետո սկսել իրենց կարիերան IDBank-ի հետ։
IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1990 թի oգոստոսից (մինչեւ 2018 թ. մայիսի 31-ը կոչվում է Անելիք Բանկե): Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) եւ Վարտան Դիլանյան (FISTOCO LTD):