Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹SAP QUALITY AWARDS 2019›› միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել ‹‹ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ›› անվանակարգում:
Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:
‹‹Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկը ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ կառավարման համար: Համոզված ենք, որ բանկի թվայնացման արդյունքում հետագայում էլ օգտագործելով SAP ընկերության լուծումները, գրանցելու ենք նորանոր հաջողություններ››,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Օրեր առաջ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում բանկը հաղթող էր ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |