Արմինֆո. ՙԱլեքս Տեքստիլ՚ ընկերությունը սեփական արտադրության ընդլայնման համար ներդնում է 15.6 մլրդ դրամ։ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում ընկերությանը ազատել է ներմուծվող սարքավորումների համար մաքսատուրքերի վճարումից։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորում-տեղեկանքում, նշված գումարից 14,1 մլրդ դրամ կուղղորդվի հումքի գնմանը, իսկ 1,5 մլրդ դրամ՝ սարքավորումների ձեռք բերմանը եւ ընկերության մասնաճյուղերի կառուցմանը: Ներկայում ձեռնարկությունում աշխատում է 1104 մարդ։ Նախագծի իրականացումից հետո կստեղծվի եւս 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսված է, որ ընկերության արտադրության ծավալները կկազմեն 26,8 մլրդ դրամ, որից 7,8 մլրդ դրամի արտադրանք իրացվելու է Հայաստանում, 19 մլրդ դրամի՝ ԵԱՏՄ երկրներում, և 70 մլն դրամի՝ երրորդ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում և Ֆրանսիայում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |