Արմինֆո.Հայ-գերմանական ՙԱրմֆիլտր՚ համատեղ ձեռնարկությունը արտադրության կազմակերպման մեջ կներդնի 33,1 մլն դրամ։ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն է տվել ընկերության ներդրումային ծրագրին, որը նախատեսում է ներմուծվող սարքավորումների և հումքի համար մաքսատուրքերի վճարումից ազատում:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորում-տեղեկանքում, ընկերությունը զբաղվելու է արդյունաբերական ֆիլտրերի եւ ֆիլտրերի տարրերի արտադրությամբ: ՙԱրտոնությունների առկայությունը լուրջ օգնություն կլինի ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ արտահանման ծավալների ավելացման համար՚, - ասված է տեղեկանքում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |