Արմինֆո. Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։
Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։
«Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու և ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:
Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին:
«Մենք կազմակերպում էինք նաև «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա և մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը:
«Երևանի գինու օրեր» միջոցառմանն ամեն տարի այցելում է 20-25 հազար մարդ, որոնց շուրջ 40 տոկոսը զբոսաշրջիկներ են, ինչն էլ ուղղակիորեն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |