Արմինֆո.Այս փուլում հայտնի չէ, թե քանի մարդ կկրճատվի պետական ապարատի օպտիմալացման արդյունքում։ Այդ մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ համապատասխան հաշվարկների բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը նախապես նպատակ չի ունեցել կրճատել որոշակի թվով աշխատակիցների։ Արդեն օպտիմալացման աշխատանքների իրականացման ընթացքում պարզ կդառնա, թե ով կշարունակի աշխատանքը, իսկ ով՝ ոչ։ ՙԱմեն դեպքում, կրճատումները չեն լինի ինքնանպատակ, և կկորցնեն այն աշխատատեղերը նրանք, որոնց գործառույթները կրկնօրինակվում են՚, - նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է ՙԿառավարության գործունեության և կառուցվածքի մասին՚ օրենքում փոփոխությունների նախագիծ: Ըստ օրինագծի, 17 նախարարություններից կմնա 12-ը։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |