Արմինֆո.Կոնվերս Բանկը՝ Արցախի Հանրապետության(ԱՀ) Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում սկսել է ֆինանսական վարձակալությամբ(լիզինգով) գյուղտեխնիկայի տրամադրման նախագիծ:
Համագործակցության շրջանակում Բանկն իր գործող և պոտենցիալ հաճախորդներին է առաջարկում գյուղտեխնիկայի լիզինգ՝ մինչև 6 տարի ժամկետով և 13%տարեկան դրույքաչափով: Տոկոսագումարի 70% -ը սուբսիդավորվելու է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից:
«Սա ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ գործակցության շրջանակում Արցախում իրականացվող երկրորդ ծրագիրն է: Նախորդ տարվանից իրականացվող մեկ այլ ծրագրի շրջանակում Բանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց է առաջարկում գյուղատնտեսության վարկավորում՝ դրամով առավելագույնը 15 %,իսկ արտարժույթով՝ առավելագույնը 12 % տարեկան դրույքաչափով, որից Հիմնադրամը սուբսիդավորում է մինչև 70 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է նաև, որ գյուղտեխնիկայի վարձակալության(լիզինգի) ֆինանսավորման ծրագրի շրջանակում կանխավճարի նվազագույն չափը 30 % է, որից 10-ը սուբսիդավորելու է Հիմնադրամը, իսկ 20-ը՝ Լիզինգառուն:
Լիզինգը տրամադրելիս գյուղատնտեսական տեխնիկայի գնահատում չի իրականացվում: Որպես գնահատված արժեք հիմք է ընդունվում Վաճառողի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում/տեղեկանքում նշված արժեքը:
Լիզինգավճարների ժամանակացույցը սահմանված է եռամսյակային կտրվածքով, իսկ ապահովագրությունը իրականացվում է Բանկի կողմից:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |