Արմինֆո.Հայաստանում չինական ընկերությունների ներկայացուցչությունների առկայությունը խոսում է հայկական տնտեսությամբ չինական բիզնեսի որոշակի շահագրգռվածության առկայության մասին։
Այդ մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով ապրիլի 25-27 - ը Պեկինում ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ համաժողովի աշխատանքին հայկական պատվիրակության բացակայությունը։ Դրան մասնակցել են պետությունների և կառավարությունների 37 առաջնորդներ։
Նախարարի խոսքով ՝ Հայաստանի կառավարությունն ամենօրյա ռեժիմով քննարկումներ է անցկացնում չինացի ներդրողների հետ ։ Այս համատեքստում, ըստ Տիգրան Խաչատրյանի, այն փաստը, որ Հայաստանը ներկայացված չի եղել համաժողովում, չի նշանակում, որ ՀՀ-ն դուրս է մնացել միջազգային ինտեգրումից։ Ինչպես նշել Է գերատեսչության ղեկավարը, այն փաստը, որ չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, վկայում է այն մասին, որ այդ քննարկումները վաղ թե ուշ կհասնեն հաջող ավարտի, եւ Հայաստանն իր տեղը կզբաղեցնի այդ գլոբալ նախաձեռնության մեջ:
Նշենք, որ ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ հայեցակարգը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն է Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ կապող գործող եւ նոր առեւտրատրանսպորտային միջանցքների կատարելագործման ուղղությամբ, ինչը կոչված է նպաստելու նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ՙՄետաքսի ճանապարհի տնտեսական գոտի՚ ստեղծելու գաղափարն առաջ է քաշել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում իր ելույթի ժամանակ:
ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Համաժողովին մասնակցելու համար Պեկին են ժամանել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Ըստ հայկական վիճակագրության՝ 2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 771.1 մլն դոլար՝ 29.3% տարեկան աճով, որից արտահանմանը բաժին է ընկել 107.2 մլն դոլար՝ տարեկան 9.5% անկումով, ներմուծմանը բաժին է ընկել 663.9 մլն դոլար ՝ տարեկան 39% աճով: