Արմինֆո.Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին այսօր չի մտահոգում գնաճի ցածր մակարդակը։ Այդ մասին նա հայտարրաել է մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին։
Նշենք, որ 2018 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճի դեպքում ինֆլյացիան կազմել է ընդամենը 1,8 տոկոս%՝ 4% նպատակային ցուցանիշի փոխարեն (+1.5%): Մինչդեռ 2017 թիվ երկիրն ավարտել է 2,6 տոկոս գնաճով՝ 7,5 տոկոս տնտեսական աճի դեպքում։ Ընդ որում,՝ 2016-ի վերջին Հայաստանի տնտեսության աճը 0,2 տոկոսի մակարդակի էր, իսկ ինֆլյացիան փոխարինվել էր 1,1% դեֆլյացիայով: Այս տարվա առաջին եռամսյակում ինֆլյացիան կազմել է մի շարք փորձագետների համար տագնապալի 1,5 տոկոս։ Այսպես, ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշել էր, որ ցածր ինֆլյացիոն ֆոնը պետք է անհանգստացնի կառավարությանը, քանի որ խոսում է քաղաքացիների պահանջարկի ու գնողունակության նվազման մասին, ինչն, իր հերթին, կարող է արգելակել նախատեսված տնտեսական աճը:
Տիգրան Խաչատրյանը, միաժամանակ, համաձայնել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի տարեկան ինֆլյացիան հասներ Հայաստանի տնտեսության համար բաղձալի 4 տոկոսին, բայց, նրա խոսքով, այսօրվա նպատակային ցուցանիշից ցածր ցուցանիշը, այնուամենայնիվ, ժամանակավոր բնույթ է կրում։ ՙՏարվա ընթացքում երկրի դրամավարկային քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում պետք է արձագանքի տնտեսության փոփոխություններին այնպես, որ կառավարվող գնաճը մոտ լինի նպատակային ցուցանիշին՚, - հայտարարել է նա:
Ընդ որում, Խաչատրյանի կարծիքով, նույնիսկ եթե 2019 թվականի վերջին գնաճը էապես ցածր լինի նպատակային ցուցանիշից, դա սպառնալիք չի դառնա պետբյուջեով նախատեսված ՀՆԱ 4,9 տոկոսի աճի համար: ՙԱրդյոք ցածր գնաճը խոսում է բնակչության համախառն պահանջարկի եւ գնողունակության նվազման մասին, դժվար է ասել, քանի որ դրա մասին վկայող տվյալներ չկան: Ըստ վիճակագրության՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը պահպանվում է 4-5% միջակայքում, հետևաբար այս դեպքում դա չի կարող պահանջարկը, գներն ու գործարար միջավայրը արգելակող գործոն լինել՚, - հայտարարել է նա։