
Արմինֆո.
Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները:
Մրցույթի արդյունքում HD թիմի ներկայացուցիչներ Հայկ Տիգրանյանն ու Դմիտրի Լալայանը նվաճեցին 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ՝ հնարավորություն ստանալով մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ներկայացուցիչները UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային հանդիպմանը:
‹‹Մրցույթի եզրափակիչ փուլի առաջադրանքն էր նկարահանել տեսանյութ, թե ինչպես են մասնակիցներն երկրպագում իրենց սիրելի թիմին: Արդյունքում, ժյուրիի անդամները գնահատեցին կատարված աշխատանքներն, որոնք էլ գումարվեցին ամբողջ մրցավազքի ընթացքում թիմերի կուտակած միավորներին: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց HD թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք և մաղթում աննկարագրելի զգացողություններ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի` ամենախելահեղ ֆուտբոլային երեկոյի ընթացքում››,-իր խոսքում նշել է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:
‹‹Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նման միջոցառում կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի ամենակարևոր խաղում մեր երկրպագած թիմը գոնե կհայտնվի եզրափակչում››,-նշել է հաղթող թիմի ներկայացուցիչ Հայկ Տիգրանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
RUB | 4.70 | -0.03 |
USD | 381.72 | -0.40 |
EUR | 442.60 | -1.19 |
GBP | 502.04 | -0.14 |
CAD | 272.05 | -0.13 |
JPY | 24.65 | -0.05 |
CNY | 53.71 | -0.11 |
CHF | 479.73 | -2.50 |

