Արմինֆո.Մենաշնորհներ դեռ կան Հայաստանի շուկայում, և դա փաստ է, մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնե տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա նշել է, որ մենաշնորհներն արմատախիլ անելու համար կառավարությունն ունի մոտեցումներ, սակայն դրա համար շատ ժամանակ կպահանջվի ։ Դրա հետ մեկտեղ տնտեսագետը մատնանշել է նոր իշխանության քաղաքական կամքի առկայությունը, սակայն դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչպես դա կանդրադառնա տնտեսական հարցերում:
Անդրադառնալով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ՝ շուկայում <Քեթրին Գրուպ> և <Ալեքս Հոլդինգ> ընկերությունների մասնաբաժնի նվազման մասին տվյալներին ՝ 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, մասնավորապես՝ 57 տոկոսից մինչև 30 տոկոս և 95 տոկոսից մինչև 78 տոկոս, տնտեսագետն ընդգծել է, որ չկա հավաստի տեղեկատվություն, արդյոք շուկայի նոր խաղացողներն իրականում այդպիսին են, թե նրանք <կեղծ> են: <Ես չեմ հավատա, որ կա այնպիսի գործարար, ով ցանկանում է վնասով աշխատել, կամ էլ աշխատում են, որպեսզի ավելի լավ ապրենք ։ Ոչ, նրանք աշխատում են այնպես, որ իրենք ավելի լավ ապրեն առաջին հերթին: Եվ դա միանգամայն տրամաբանական է>, - ասել է նա ։ Բացի այդ, տնտեսագետը մտահոգություն է հայտնել նոր խաղացողների առնչությամբ։ Մասնավորապես՝ այն տեսանկյունից, թե կկարողանան արդյոք վերջիններս աշխատել ՝ չմտնելով գործող մենաշնորհատերների հետ շահավետ պայմանավորվածությունների մեջ ։
<Եթե մենք շարունակում ենք ստել, ինչ արել ենք երկար տարիներ, դա վկայում է միայն այն մասին, որ մենք ոչինչ չենք ուզում փոխել>, - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է <տնտեսական հեղափոխությանը>, Խաչատրյանը նշել է, որ կարծում է, որ այն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել՝ այս համատեքստում հղում անելով կառավարության մոտեցումներին: <Բայց հարցն այն է, թե որքանով ենք մենք պատրաստ դրան>, - ընդգծել է նա: Տնտեսագետը հավելել է, որ այս առումով կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ։ Խոսելով սուբյեկտիվ գործոնների մասին ՝ Խաչատրյանը հարց է ուղղել, թե արդյոք փոխվել է այն մաքսավորը, ով երկար տարիներ աշխատել է այլ սկզբունքներով, արդյոք նրա համար արժեք են դարձել նոր կառավարության որդեգրած մոտեցումները ։ <Ես վստահ չեմ>, - պատասխանել է տնտեսագետը: <Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանում տիրում է համակարգային կոռուպցիա բոլոր ոլորտներում և կառավարությունից պահանջում ենք փոխել այն ։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ իրական փոփոխությունների համար շատ ժամանակ կպահանջվի>, - եզրափակել է նա ։