Արմինֆո.<Կարելի է արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին՝ ամենաակտիվ փուլը հաջողություն ունի>,- Հանրային ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես նախկինում, ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ինչպես ասել եմ նախկինում, արդեն իսկ այդ թեմային որոշակի քայլեր արվել են, առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք, մեր հաշվարկով, պիտի խթան հանդիսանան տնտեսության համար: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն ընդունելի վիճակում է, և հիմա ամենակարևոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը զգան, իրենց բարեկեցության աճն զգան: Ես վաղվա ասուլիսում այդ թեմայով բազմաթիվ տվյալներ կհրապարակեմ, որովհետև այսօր էլ արդեն, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակները բարձրացել են, և ես մանրամասն վաղը այդ մասին կխոսեմ: Բայց, իհարկե, սա ճանապարհի սկիզբն է, և կարծում եմ, որ վաղվա ամենակարևոր արձանագրումը կլինի այն, որ մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք և կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել>,- ասել է վարչապետը:
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-մարտին 2018թ. հունվար-մարտի համեմատ աճել է 6.5% - ով: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ աճի դրայվերներ են հանդիսացել ծառայությունների ոլորտը ՝ 17,3%, շինարարական ոլորտը ՝ 10,8% և առևտրի ոլորտը ՝ 10,1%, որոնց ֆոնին արդյունաբերական ոլորտի աճը չափազանց համեստ էր ՝ 2%, իսկ ագրոսեկտորն ու էներգետիկ համալիրը համապատասխանաբար 0,2% և 14% անկում են գրանցել ։Նախորդ տարվա տեմպերի համեմատ աճի արագացում նկատվել է ծառայությունների ոլորտում, աճի դանդաղումը ՝ առևտրի, շինարարության և արդյունաբերական սեկտորում, իսկ ագրոսեկտորն ու էներգետիկ համալիրը աճից անցել են անկման ։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |