Արմինֆո.Գործադիրը բավարարել է «Գրին Ֆուդե ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար (Շիրակի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 56 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,880,000,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 94,000,000 ՀՀ դրամ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |