Արմինֆո.Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի «Նյուպլաստե ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ (ք. Երևան)։
Արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 245 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների և hումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 58 աշխատատեղ, կստեղծվի ևս 25 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4,209,650,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 273,229,125 ՀՀ դրամ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |