Ուրբաթ, 10 Մայիսի 2019 16:33
Ալեքսանդր Ավանեսով

Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ

Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ

Արմինֆո.  «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերոթյունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների աշխատանքի արդյունքները:

 

Երկաթուղու բեռնաշրջանառությունը հաշվետու շրջանում գերազանցեց նախորդ տարվա շեմը 5,5%-ով, բեռնումը՝ 0,9%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ տեղական փոխադրումներն ավելացել են 1,2%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով՝ 11,3%-ով: 

 

Հունվար-ապրիլին երկաթուղու ծառայություններից օգտվել է 109,6 հազար ուղևոր, ինչը 8,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 22%-ով, իսկ տեղականները՝ 8,2%-ով:

 

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ (աճել է 4%-ով), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք (աճը կազմել է 1,2% և 6,4%), տեղամասային և տեխնիկական արագություններ:

 

Ավելացել են նաև շարժակազմի վերանորոգման ծավալները, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը աճել է 4%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 9,3%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 6,4%-ով: 

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 75 միավոր: Ընկերությունում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը՝ տեղադրվել է ավելի քան 4 հազար կոճ, իրականացվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

 

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գծի և երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային զննման իրականացումը:

 

«ՀԿԵե ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000