Արմինֆո. ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնը 2019թ. մայիսի 20-ից 29-ն ընկած ժամանակահատվածում պլանավորում է անցկացնել «ՀԱԷԿե ՓԲԸ շահագործող կազմակերպության («ՀԱԷԿե ՓԲԸ ՇԿ) կորպորատիվ գործընկերային ստուգում (ԿԳՍ): Այդ մասին տեղեկացնում է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, տվյալ ստուգումը, որպես կանոն, անց է կացվում վեց տարին մեկ անգամ: Վերջին անգամ «ՀԱԷԿե ՓԲԸ-ի կորպորատիվ գործընկերային ստուգում անց է կացվել 2013թ. հունիսին: ԿԳՍ թիմի կազմում ընդգրկվել է 6 փորձագետ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իրանից և Ճապոնիայից, որոնք ներկայացնում են ՇԿՀԱ Մոսկվայի և Տոկիոյի տարածաշրջանային կենտրոնները: Թիմը գլխավորում է ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Վիբորնովը:
Որպես ստանդարտ, որի հետ համեմատվելու է «ՀԱԷԿե ՓԲԸ ՇԿ արտադրական գործունեությունը, կօգտագործվի «Արտադրական առաջադրանքները և դրանց իրականացման չափանիշներըե, ПЗКВ 2013-1 ՇԿՀԱ ղեկավարող փաստաթուղթը: Կիրականացվի հետևյալ յոթ կորպորատիվ ուղղությունների ստուգում. լիդերություն, կառավարում, հսկողություն և մշտադիտարկում, անկախ հսկողություն, աջակցություն և արդյունավետություն, մարդկային ռեսուրսներ և կոմունիկացիա:
1989 թվականին ստեղծված ԱԷԿ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան գործում է պետական և կարգավորող մարմիններից անկախ և բացառապես կազմակերպության անդամ ԱԷԿ-ների շահերից ելնելով: Կազմակերպության անդամ է նաև Հայկական ԱԷԿ-ը, ինչը, հաշվի առնելով այլ ԱԷԿ-ների հետ փորձի փոխանակումը, թույլ է տալիս բարձրացնել ԱԷԿ շահագործման հուսալիությունը: Կազմակերպության հետ ՀԱԷԿ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով: Ասոցիացիան հաճախ ՀԱԷԿ մասնագետների համար կազմակերպում է ուղևորություններ միջուկային էներգետիկայի այլ օբյեկտներ` առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով: Հուլիսի 24-28-ը հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ առաջավոր փորձն աշխատանքի պահպանության ոլորտում: Այցն իրակաանցվել է ԱԷԿ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի փորձի փոխանակման ծրագրի շրջանակում: ՀԱԷԿ մասնագետները նաև հակավթարային վարժանք են անցել Կոլայի ԱԷԿ-ում: Նման միջոցառումներին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը թույլ է տալիս բարձրացնել մասնագիտական հմտությունների մակարդակը, աշխատավայրում կիրառել առաջավոր փորձը, ինչն, անկասկած, նպաստում է ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացմանը: