Արմինֆո.Արդշինբանկը բացառիկ հնարավորություն է ստեղծել իր քարտապանների համար: Այսուհետ բանկի քարտապանները հնարավորություն ունեն բանկի դեբետային պրեմիում և դասական քարտերով (այդ թվում նաև որոշ աշխատավարձային քարտերով) իրականացնել օրական մինչև 100000 ՀՀ դրամի չափով կանխիկացում աշխարհի ցանկացած կետում տեղակայված բանկոմատներից՝ առանց կանխիկացման միջնորդավճարի:
Ի լրումն շուկայում նախադեպը չունեցող այս առաջարկի, բանկի հաճախորդները կստանան նաև քարտի անվճար սպասարկման հնարավորություն՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով հաշվին նվազագույն մնացորդ ապահովելու դեպքում:
Արդշինբանկը թողարկում է ArCa, Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտեր տարբեր արժույթներով և հնարավորություններով: Քարտի պատվեր կատարելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ: Բանկի չանհատականացված քարտերը տրամադրվում են առավելագույնը 10 րոպեում:
Քարտերի սակագներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://bit.ly/2O3lJ8O հղումով կամ զանգահարել Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |