Արմինֆո.Կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների ասոցիացիայի (ВАСЕЕ) 38-րդ տարածաշրջանային բանկային կոնֆերանսի շրջանակներում, Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:
Արդշինբանկը ճանաչվել է Trade Finance Award անվանակարգի հաղթող, որպես 2018թ-ի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 164 մասնակիցներ 26 երկրներից, որոնց թվում էին կենտրոնական և կոմերցիոն բանկերի ներկայացուցիչներ, ֆինանսական խորհրդատուներ, բանկային համակարգի ծրագրային լուծումներ ապահովող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ վերլուծաբաններ:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը բազմիցս ճանաչվել է տարբեր անվանակարգերի հաղթող հեղինակավոր միջազգային կառույցների և ամսագրերի կողմից, ինչպիսիք են "The Banker", "Global Finance", "Euromoney", "Thomson Reuters", Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), Ասիական զարգացման բանկը:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |