
Արմինֆո.Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
Նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018թ. նոյեմբերից և հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:
Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա զբաղեցրել է «Սբերբանկ Ռոսիի”- ՀԲԸ ղեկավար պաշտոններ, 2007-2012 թվականներին ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

