Արմինֆո.Կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիիս 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում իր ամփոփիչ խոսքում:
ՙԵվ այո, երկու օր առաջ առաջին լուրը հայտնվեց, որ Ucom ընկերությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: Այստեղ ելույթներից մեկում նշվեց, որ պետք է քննարկել կենսաթոշակային ֆոնդերը ցածր ռիսկային տեխնոլոգիական ոլորտներում ներդնելու հարցը: Ես տեղյակ եմ, որ հենց այս կապակցությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Իհարկե, սա առաջին ծիծեռնակն է, մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք որևէ պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման և թափանցիկության հարցերով ու փորձենք նաև արժեթղթերը բորսա հանել, ինչը կքաջալերի այլ ընկերություններին: Սա կարևոր է և՛ ընկերությունների համար, և՛ քաղաքացիների, որովհետև ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ներգրավելու այլընտրանքային աղբյուր են ստանում, բացի բանկերից նաև քաղաքացիներն են ներդրումներ անելու: Այսօր երբ բավարարվածությամբ գոնե ցույց ենք տալիս, որ օրինակ ավանդների մակարդակը բանկերում աճում է, շատ արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն, ուստի պարզ է, որ պետք է բանկերում ներդնեն: Իսկապես, սա մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ներդրումների լավագույն ձևերից մեկը համարվում է հենց ընկերությունների IPՕ կոչված համակարգի գործունեությունը: Իհարկե, այստեղ նաև վենչուրային ֆոնդի մասին հիշատակում եղավ: Դա նույնպես մեր ընթացիկ քննարկումների փուլում է՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |