Արմինֆո. Մայիսի 22-ին տեղի է ունեցել նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը, նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, աջակցության գործիքներին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հայտնել էր, որ 2019 թ. Հայաստանը Եվրամիությունից կստանա 16 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ `բյուջետային աջակցության նպատակով, 2018 թ. 11.5 մլն եվրոյի փոխարեն: Նրա խոսքերով, միջոցները կտրամադրվեն Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, 2019 թ.-ին եվրոպական ծագումով ֆինանսական օգնությունը Հայաստանին կկազմի 42 մլրդ դրամ`տարբեր ծրագրերի շրջանակներում: Դրանցից 20,5 մլրդ դրամը կկազմեն վարկային ռեսուրսները, իսկ 22 մլրդ դրամը`դրամաշնորհները:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |