Արմինֆո. Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ հանդիպումներ կայացան Terra Hexen, EWS Legal, WISEMONT, MGM HR Solutions, PerfectHouse, Listonic LTD, Okularow LTD ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավախորհրդատվության, մարդկային ռեսուրսների կառավարման, տեքստիլի արտադրության ոլորտներում, հետաքրքրված են նաև հայկական շուկայով։
Սամվել Մկրտչյանի և նրան ուղեկցող «Բիզնես Արմենիայիե ներկայացուցիչների կողմից տեղեկատվություն տրամադրվեց Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունների, գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։
Հաջորդ հանդիպումը կայացավ Լոձի վոևոդությունում՝ փոխմարշալեկ Զբիգնև Զիեմբայի, Լոձի համալսարանի փոխռեկտոր Պավել Ստարոստայի, Պոլիտեխնիկի փոխռեկտոր Իրենուշ Զբիչինսկու մասնակցությամբ։ Քննարկվեցին Հայաստանի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել արդյունավետ օգտագործել կրթության ոլորտում Հայաստանի և Լեհաստանի միջև գործող միջկառավարական համաձայնագիրը, ինչպես նաև ԵՄ «Էրազմուսե ծրագրի հնարավորությունները։Այցը նախաձեռնվել էր «Ambitna Polska/Ambitious Polandե վերլուծական կենտրոնի կողմից։
RUB | 3.89 | 0.01 |
USD | 396.84 | -0.01 |
EUR | 408.82 | 0.02 |
GBP | 487.91 | 0.66 |
CAD | 275.49 | -0.05 |
JPY | 25.10 | -0.02 |
CNY | 54.12 | -0.01 |
CHF | 434.13 | -0.87 |