Արմինֆո.Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 միլիարդ դրամի ակտիվներ, որից 15 միլիարդը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում:
‹‹Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը և ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում և Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում: Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք››,-իր խոսքում նշել է Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:
‹‹Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաև մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ››,- իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:
‹‹Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները ոչ միայն սոցիալական բնույթ են կրում, այլև` տնտեսական: Կարևոր է, որ Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով դրամային միջոցներ կուտակվեն, որոնք հնարավոր կլինի ուղղել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը››,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության խորհրդի նախագահ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Ամունդի -ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը` 5-րդ տարեդարձի առթիվ, իր շահույթից 3 տարվա կտրվածքով 40.000-ական եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` կրթական և մշակութային նախագծեր իրականացնելու նպատակով:
Մանրամասն` տեսանյութում: