Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ստորագրման առաջին 5 տարիները հաջող էին, մենք պետք է կենտրոնանանք Միության ամրապնդման վրա։ Նման գնահատական է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:
Սարգսյանի խոսքով ՝ Միությունը և Հանձնաժողովը, որպես վերազգային մարմին, կայացել են ։ Այդ մասին, ինչպես կարծում է ԵՏՀ ղեկավարը, վկայում են միջազգային ճանաչումը և ինտեգրացիոն միավորման հետ փոխգործակցելու երկրների ցանկությունը:
Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանի խոսքով, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարությունը պետք է աշխատանք տանի Միության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |