Արմինֆո. Մայիսի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի («Белгоспищепромե) նախագահ Ալեկսանդր Զաբելլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներն ու առկա ներուժի արդյունավետ կիրառման նպատակով համատեղ ջանքերի գործադրմանն առնչվող մի շարք հարցեր։
ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում դիտարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության խթանման, ինչպես նաև հնարավոր համատեղ նախաձեռնություններին սատարելու հնարավոր քայլերը։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |