Արմինֆո.: Հայաստանի Կենտրոնական բանկը Ամփոփել է ՙԻմ ֆինանսների ամիս – 2019՚ ծրագիրը, որն այս տարի անցել է "Գտեք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում" կարգախոսի ներքո:
Այդ կապակցությամբ մայիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նկատել է, որ ծրագրի նպատակն է տեղեկատվական և ինտերակտիվ միջոցառումների միջոցով քաղաքացիներին տրամադրելլ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: ՙԱյս նախաձեռնության շրջանակներում մասնակիցների համար անցկացվել են տարբեր բնույթի շուրջ 30 միջոցառումներ (սեմինարներ, խաղեր-մրցույթներ, բաց դռների օրեր), մասնավորապես, լիզինգին, կենսաթոշակային ֆոնդին, ագրոապահովագրությանը, արժեթղթերի շուկայի ընթացիկ վիճակին, փաստացի և առանցքային տոկոսադրույքի կարգավորման մեխանիզմներին, բիզնեսի մեկնարկին առնչվող և այլն՚,- հաղորդել է նա։
Ֆինանսական ուսուցման եւ սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը հայտարարել է, որ 2019թվին նախորդ տարիների համեմատ դրական միտումներ են նկատվում, մասնավորապես ՝ քաղաքացիների շահագրգռվածության տեսանկյունից: Նա պարզաբանել է, որ փոխվել է քաղաքացիներին հետաքրքրող հարցերի որակը, որոնք ավելի խորը բնույթ են ստացել: ՙԵթե նախկինում մենք խոսում էինք բացառապես հիմնական բաների մասին, փորձում էինք, պարզապես, փոխել քաղաքացիների վերաբերմունքը ֆինանսների կառավարման հարցերի նկատմամբ, ապա այսօր նրանց հետաքրքրում են մանրամասները՚, - ասել է ԿԲ ներկայացուցիչը, նշելով, որ այդ տեսանկյունից ծրագրի մասնակիցների հետաքրքրությունն առնչվում է ներդրումների արդյունավետությանը եւ ուղղություններին, ինչպես սկսել բիզնեսը, վարել մարքեթինգը, կառավարել բյուջեն: ՙԱյդ հարցերի բնույթը մեզ ասում է, որ արդեն պետք է փոխել անցկացվող միջոցառումների բնույթը՝ հիմնական ավանդականից անցնելով ավելի խորքայինին։ Այն ժամանակ միջոցառման ձևաչափը հնարավորություն կտա քաղաքացիներին մասնակցել սեմինարներին, որոնց թեմաներն ավելի նախընտրելի են, և հնարավորություն կլինի ստանալ իրենց հետաքրքրող մանրամասն հարցերի պատասխանները՚, - նկատել է նա։
Ա. Մկրտչյանի խոսքով ՝ այս տարի առավել ուրախալի էր այն, որ մասնակիցների շրջանում առավել հետաքրքիր հարց էր, թե ինչպես սկսել սեփական բիզնեսը: ՙՍրանք շատ դրական միտումներ են, որոնք մեզ ցույց են տալիս մեր հետագա գործունեության զարգացման ուղղությունը՚, - ընդգծել է նա:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կա մեծ հետաքրքրություն կրիպտոարժույթի նկատմամբ, մասնավորապես՝ ներդրումների առումով: Այս իմաստով նա նկատել է, որ շատ հաճախ կրիպտոարժույթին առնչվող գործընթացները կարելի է վերագրել ֆինանսական խարդախությանը: ՙՈչ ոք չի կարգավորում այս շուկան, որտեղ ամեն ինչ այնքան գրագետ է ներկայացված, որ մարդիկ հուսադրվում են: Բայց փաստն այն է, որ կրիպտոարժույթն ավելի նման է խաղադրույքների: Եվ երբ մարդը, չունենալով ամբողջական պատկերացում, ներդնում է անհայտ գործիքի մեջ, ապա միջոցների կորստի դեպքում դիմում է պետությանը՚, - նկատել է նա, զգուշացնելով, որ ԿԲ-ն այդ դեպքում լիազորված չէ պաշտպանել որևէ մեկի շահերը։ ՙԱյս միտումը նաեւ մեզ հուշում է, որ հաջորդ տարի կարիք կա ընդգրկելու նաեւ կրիպտոարժույթների հետ կապված թեման՚, - նկատել է Ա.Մկրտչյանը:
Խոսելով մարզերում ֆինանսական գրագիտության մասին՝ նա նշել է, որ Երեւանն այդ տեսանկյունից ավելի ակտիվ է։ ՙՄարզերը գալիս են հաջորդիվ: Մեր ծրագրի մարզային մասնակիցները, հիմնականում, հարցնում են միայն վարկերի մասին, թե՝ ինչպես դուրս գալ սև ցուցակից (ժամկետանց վարկերի գծով), ինչպես ձևակերպել ևս մեկ վարկ։ Միեւնույն ժամանակ, սեմինարների արդյունքում պարզ դարձավ, որ գյուղացիները, մեծ մասամբ, չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց ներդրումների արդյունավետությունը՚, - ասել է ԿԲ ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, Ա.Մկրտչյանը հայտարարել է, որ գոհ է ծրագրի իրականացման ընթացքից, որին մասնակցության ակտիվությունը բարձր է եղել: Գրանցումն իրականացվել է սոցիալական ցանցերի միջոցով, և, նրա ասելով, շատերը ստիպված են եղել մերժել, քանի որ ծրագրի ձևաչափը թույլ չի տվել նման քանակի մասնակիցների ներգրավում։
Նշենք, որ 2019 թվին ծրագրին միացել է 33 գործընկեր, այդ թվում՝ 11 ֆինանսական կազմակերպություն, անցկացվել է 15 սեմինար, բաց դռների 4 օր: Հայաստանի Ամերիկյան համալսարանի աջակցությամբ 10 սեմինար-քննարկում տեղի է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Դիլիջանում, Եղեգնաձորում: Անցկացվել են նաև ավանդական միջոցառումներ, այդ թվում՝ ֆինանսատնտեսական խաղ-մրցույթներ, որոնց մասնակցել են Երևանի և 10 մարզերի դպրոցների սովորողներ, և 2 մրցույթ ՝ նկարչության և Վիքիպեդիայի համար ֆինանսական թեմայով հոդված գրելու գծով: ԿԲ - ն իրականացնում է ծրագրեր, որոնցից առավել խոշորներն են ՙՖինանսական կրթությունը դպրոցներում՚ եւ ՙֆինանսական կրթությունը գյուղական վայրերում՚, որոնց շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել 350 դպրոցների 3 հազար ուսուցիչների եւ 100 գյուղերից 2 հազար մարդու:
ՙԻմ ֆինանսների ամիսը՚ ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Հայաստանի բանկերի միությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Evocabank-ը, Արմսվիսբանկը, AMX ֆոնդային բորսան, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արցախբանկը, ՙԳլաձոր՚, ՙՀայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա՚, ՙԳլոբալ Կրեդիտ՚, ՙԿամուրջ՚ և ՙՖինքա՚ ունիվերալ վարկային ընկերությունները, C-QUADRAT Ampega Aset Managment Armenia և Amundi-ACBA aset management կենսաթոշակային հիմնադրամները, ACBA Leasing լիզինգային ընկերությունը, ՙՆաիրի Ինշուրանս՚, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚, ՙԻնգո Արմենիա՚, ՙՍԻԼ Ինշուրանս՚ և ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունները, ՀՀ նկարիչների միությունը, Գեղագիտության ազգային կենտրոնը, ՀՀ ԿԲ հաճախորդների կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը:
Հիշեցնենք, որ ՙԻմ ֆինանսների ամիսը՚ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ՝ 2014թ.հոկտեմբերի 1-ից: Ծրագրի նպատակն է բարձրացնել տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը, փոխել նրանց վերաբերմունքն ու վարքագիծը սեփական ֆինանսների կառավարման նկատմամբ: