Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300ե փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
«Կորպորատիվ 2300ե փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպարատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով. 4 000 ՄԲ; 2500 ներցանցային րոպե (նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան); 150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա; 150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր;
Ամսավճար՝ 2300 դրամ:
Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին:
Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |