Արմինֆո.Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության և հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |