Արմինֆո. Մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը:
Պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղևորների ուղեբեռի հայտարարգրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղևորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաև Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը: «Վնուկովոե, «Դոմոդեդովոե և «Շերեմետևոե մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաև «Զվարթնոցե և «Շիրակե միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |