Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը ոչ մի դրամ չի ծախսել "Նոյյան Տապան" ներդրումային հոբելյանական մետաղադրամների թողարկման վրա: Այդ մասին հունիսի 4-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
"Ես կցանկանայի ցրել տպավորությունները, թե կենտրոնական բանկը գործ է ունեցել օֆշորների հետ", - ասել է ԿԲ նախագահը, ընդգծելով, որ "Նոյյան Տապան" ներդրումային մետաղադրամների թողարկումը համաձայնեցվել Է Գերմանիայի կառավարության հետ, որի որոշմամբ մետաղադրամների տարածմամբ զբաղվել է Լիխտենշտեյնի ընկերությունը:
Ջավադյանը նաև ընդգծել է, որ մետաղադրամները թողարկվել են գերմանական կողմի միջոցներով: Այս կապակցությամբ նա նշել է, որ աշխարհով մեկ շրջանառվում է դրանց
մեծ քանակ, եւ արդեն վաճառվել է մոտ 7 մլն օրինակ: ՙ Ոչինչ չծախսելով մենք ստացանք 464 հազար եվրոյի եկամտամաս եւ Արարատ լեռան ու Նոյյան տապանի հետ Հայաստանի կապը մեկ միլիոն մարդկանց ցույց տալու հնարավորություն", - ասել է նա։
Հիշեցնենք, որ "Նոյյան Տապանը" ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային մետաղադրամն է: Մետաղադրամը օրինական վճարային միջոց է Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ կենտրոնական բանկը գերմանական GEIGER EDELMETALLE GmbH ընկերությանը տրամադրել է "Նոյյան տապան" արծաթե ներդրումային մետաղադրամի դրոշմադրվագման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը: GEIGER EDELMETALLE GmbH ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշի ոսկու, արծաթի, պլատինի ձուլակտորների հատման արտադրական տարածքներ, հանդիսանում է միջազգային շուկայում առաջատար ընկերություններից մեկը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի գծով:
"Նոյան տապան" արծաթե ներդրումային մետաղադրամը պատրաստված է 999 հարգի արծաթից։ Այն արտադրվում է ամեն տարի 1/4, 1/2, 1, 5, 10 տրոյական ունցիա քաշով, ինչպես նաեւ 1 եւ 5 կիլոգրամ՝ թողարկման տարվա նշմամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |