Հինգշաբթի, 6 Հունիսի 2019 11:31

Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 2-րդ)

Տնտեսական հեղափոխությունը եվ ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները (Մաս 2-րդ)

Արմինֆո. Վերը նշվեց, որ ֆինանսական շուկայի կայացած հատվածը բանկային համակարգն է: Իսկ ինչ չափով է բանկային համակարգը մասնակցում տնտեսության իրական հատվածի ներդրումային ֆինանսավորմանը (ոչ թե վարկավորմանը):

Հարկ է նշել, որ ՀՀ-ում օրենսդրորեն խիստ սահմանափակված են բանկերի ներդրումային  գործառնությունները և դրանց  տեսակները («Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 34, 35 և 41 http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103056): «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ hոդվածով, կանոնակարգված է բանկերի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը, ըստ որի՝ առանց ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը` ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում 4,99 տոկոս և ավելի մասնակցություն է. բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը, գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9-ը, 15-ը, 25-ը, 35-ը, 50-ը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոսը: Նշված կանոնակարգումը, ըստ էության, բանկերին զերծ է պահում ներդրումային բնույթի պորտֆել ձևավորելու և կառավարելու հնարավորությունից, ըստ այդմ, բանկերը կարող են ձևավորել միայն սահմանափակ պորտֆելային ներդրումներ:

Հայտնի է, որ զարգացած և զարգացող շատ երկրներում ներդրումային հարթակների շարքում են առանձնահաատուկ ֆինանսական կառույցները՝ ներդրումային բանկերը: Այդ առումով ՀՀ-ում տարիներ առաջ հիմք դրվեց այդ շարքի կառույցներից մեկի ձևավորմանը, ի դեմս՝ Համահայկական Բանկի, որը ստեղծվեց 2008 թ. իր իսկ մասին հատուկ ընդունված օրենքով: Մինչդեռ, արձանագրենք, որ վերջինս ունեցավ անփառունակ ճակատագիր: 2017 թ. օգոստոսին Համահայկական Բանկը տրանսֆորմացվեց ներդրումային ֆոնդի: Առավել հետքարքիրը դրանում ՀՀ կենտրոնական բանկի մեկնաբանությունն էր, որը հնչեց այսպես. «Համահայկական Բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի»: (Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի, https://armenpress.am/arm/news/901572/hamahaykakan-banky-transformacvel-e-nerdrumayin-fondi.html): Հետաքրքիր է նաև այն, որ համապետական նշանակության նման ֆինանսական կառույցի պետական մակարդակով հռչակված և չիրականացված գաղափարի և շուրջ 8 տարի անարդյունավետ գործունեության համար պատասխանատվություն չի չստաձնել ոչ մի պետական մարմին (ի դեպ, ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ կառավարությունը ըստ օրենքի բանկի հիմնադիրներն էին): Դրա վերլուծությունը առանձին հետազոտության առարկա է, ըստ այդմ, հարկ է շետել, որ ներդրումային բանկի մոդելի ձևավորումը ՀՀ-ում ուղղակի ձախողվել է: Բավական է բացել 2007-2008 թթ. Համահայկական Բանկի նպատակների և խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ոգեշնչող հրապարակումները:

Վերը նշվեց, որ ֆինանսական համակարգի առավել մեծ և կայացած հատվածը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում համակարգի ընդհանուր ակտիվների 85%-ը (ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն,  2018 առաջին կիսամյակ, https://www.cba.am/AM/pperiodicals/fin_stab_I_18.pdf): Միևնույն ժամանակ, վերը նշված հանգամանքներով պայմանավորված, բանկային համակարգը և տնտեսության իրական հատվածը իրենց հարաբերություններում բավականաչափ հեռավորությամբ և խիստ չեզոք են դիրքավորված: Հանդիսանալով տնտեսույթան մեջ ազատ փողերի միջնորդի դերակատարը, բանկային համակարգը սահմանափակված է այդ գործառույթի իրագործման գործիքակազմով: Վերն արդեն իսկ նշվեց, որ բանկային համակարգի ներդրումային ակտիվություն հնարավորությունները սահմանափակված են օրենսդրությամբ: ՀՀ կենտրոնական բանկը համաձայն իր իսկ օրենքի ուղղակի պատասխանատվություն չի կրում երկրում տնտեսական զարգացման վեկտորը ուղորդելու համար, նրա հիմնական գործառույթը երկրում գների կայունության ապահովումն է: Միանգամից նշենք, որ վերջին դիտարկումը հանդիսանում է շատ լայն և ծավալուն քննարկման առարկա, որոշ իմաստով «սակրալ և տաբու» պարանակող հարցադրում է և դուրս է գալիս բարձրացված թեմայի շրջանակներից և այլ ծավալուն քննարկմնա առարկա է, ըստ այդմ, նպատակահարմար չենք համարում ստորև սևեռվել դրա վրա:

 Բանկային համակարգի ակտիվները 2018 թ. դեկտեմբերի 31 դրությամբ կազմել են 4 տրլն 986 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 4 տրլն 238 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 749 մլրդ դրամ, տնտեսությանը տրամադրած վարկերը կազմում են  2 տրլն 932 մլրդ դրամ (ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգ և վերահոսկողություն, https://www.cba.am/am/SitePages/fscintroduction.aspx): 2018 թ. բանկային համակարգի ակտիվներ /ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 83,1 տոկոս, իսկ համակարգի վարկեր /ՀՆԱ հարաբերակցությունը համապատասխանաբար 48,9 տոկոս (մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշները կազմում են 200-ից մինչև 300 տոկոս):

Նկատենք, որ բանկային ակտիվների մեծ ծավալներով պայմանավորված բանկերը հանդիսանում են նաև արժեթղթերի շուկայի առավել խոշոր մասնակիցները: Մինչդեռ բանկերի կողմից այդ ուղղությամբ իրականացված ներդրումների շուրջ 90 տոկոսը  բաժին է ընկնում պետական պարտատոմսերին, իսկ  այնուհետեև մնացածի մեծ մասը կորպորատիվ պարտատոմսերին: Հարկ է արձանագրել, որ բանկերի ակտիվների կառուցվածքում բաժնետոմսերում (ուղղակի ներդրումներում) կատարված ներդրումները չնչին են, և հիմնականում կատարվել են բանկի հետ փոխկապակցված անձանց կանոնադրական կապիտալի ներդրումներում։

ՀՀ բանկերի կողմից ներդրումների ֆինանսավորման սցենարների  հնարավորությունները պարզելու համար պետք է ուշադրություն դարձնել երկու գործոնների վրա. երկրի տնտեսության մասշտաբով բանկային հատվածի զարգացման ընդհանուր մակարդակը (որի ընդհանուր պատկերը ներկայացվեց) և բանկերի երկարաժամկետ վարկավորման  ռեսուրսների ներգրավման հնարավորության վրա:

Վերջին տարիներին բանկերը  երկարաժամկետ (մեկ տարուց ավելի ժամկետով) վարկեր են տրամադրում տնտեսության իրական հատվածում գործող տնտեսվարողներին (ինչպես նաև բնակչությանը տրամադրում են հիփոթեքային վարկեր): Բանկերի մոտ դրա համար ռեսուրս են հանդիսանում հիմնականում իրենց սեփական միջոցներն ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված փոխառու միջոցները: Վերջիններս, որպես կանոն, նման ռեսուրսներ տրամադրելիս խստորեն կարգավորում են բանկի կողմից դրանց վարկավորման ուղղություններն ու տեխնոլոգիական  ռեժիմները:

 

Միջազգային ֆինանսական ինստիտուտները, օրինակ` ՎԶԵԲ-ը և ՄՖԿ-ն (IFC), ինչպես նաև խոշոր օտարերկրյա բանկերը մասնակցում ՀՀ բանկերի կապիտալում, քանի որ եկամտաբերության բարձր մակարդակ ապահվելու նպատակով և ռիսկերից խուսափելու առումով չեն ցանկանում ուղղակի ներդրումներ կատարել տնտեսության բարձր ռիսկային իրական հատվածում: Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալում գերակշռում է օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը (60 տոկոսից ավելի): Կարելի է հիշել, որ  1990-ականներին «HSBC» բանկին տրվեցին իր նախադեպը չունեցող հարկային արտոնություններ` բանկը տասը տարի ժամկետով ազատվեց բոլոր տեսակի հարկերի և տուրքերի վճարումից (նպատակը ՀՀ ներգրավել միջազգային վերազգային հեղինակավոր վարկանիշ ունեցող բարձրակարգ բանկի), այնուհետև նման անհրաժեշտություն չառաջացավ:

Դրանից ելնելով հարկ է հիմք ընդունել նաև ինստիտուցիոնալ այդ ներդրողների շահերը և վերաբերմունքը: Ինստիտուցիոնալ ներդրողները շատ լավ են պատկերացնում, որ հայաստանյան բանկերի կարճաժամկետ վարկային պորտֆելը, չբավարարելով տնտեսվարողների երկարաժամկետ վարկավորման և ներդրումների պահանջարկը չի կարող երկարատև հավասարակշռված վիճակում մնալ (նման պորտֆելը պարբերաբար դրսևորելու է  ճգնաժամային պայթուններ), ուստի նշված ինստիտուցիոնալ ներդրողները սկզբունքորեն հակված պետք է լինեն վերանայեն ՀՀ բանկային հատվածում իրենց ներդրումների տեղաբաշխման քաղաքականությունը (նման միտումը արդեն իսկ նկատվում է՝ տնտեսվարողների երկարաժամկետ և հիփոթեքային վարկավորման միտումների աճի առումով), և այդ դիտակետից ելնելով որոշակի շրջադարձ կատարեն դեպի իրական հատվածի և ֆիզիկական անձ սպառողների երկարաժամկետ վարկավորմանն ու ներդրումային բնույթի կապիտալ ֆինանսավորմանը:

 

Խնդիրը ամբողջական պատկերացնելու և մեկնաբանելու համար նպատակահարմար է, որպեսզի ՀՀ կառավարությունը և կենտրոնական բանկը իրականացնեն նպատակային հետազոտություն, պարզելու համար, թե  տնտեսության ձեռնարկություններին  2019 թ. ապրիլին դրությամբ տրամադրած 1 518 547 մլն դրամ վարկերից (ՀՀ կենտրոնական բանկ, Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալները,   https://www.cba.am/am/sitepages/statmonetaryfinancial.aspx) (ներառված չեն ֆիզիկական անձինք, ֆինանսական հատվածը, ոչ առևտրային կազմակերպությունները), ո՞ր մասը կկազմեն նույն տնտեսվարողների կողմից պահանջված ներդրումային ռեսուրսները, որոնց համար այլընտրանք չունենալով նրանք ձեռք են բերել պարզապես առևտրային վարկեր: Մեր գնահատմամբ նման ներդրումային միջոցների պահանջը կկազմի  տնտեսությանը տրամադրված վարկերի մոտ 50 տոկոսը և կամ ավելին կամ շուրջ  760 000  մլն դրամ: Նման գնահատումից հետո պարզ կդառնա այն պատկերը, որը մենք ունենք տնտեսության իրական հատվածում: Ըստ էության, նման ռեսուրսներով գործող տնտեսվարողների մրցունակությունը և ֆինանսական կայունությունը խիստ կասկածելի է, քանի որ վարկերը չեն կարող փոխարինել ներդրումները (ընթերցողին չծանրաբեռնենք դրա տեսագործնական ծավալուն նկարագրությամբ): Առաջին հայացքից առևտրային բանկերի համար սա շահավետ իրավիճակ է եկամտաբերության առումով, մինչդեռ դա խիստ պայմանական է, քանի որ նույն բանկերի համար դա թաքնված ական է և այդ վարկային պորտֆելի զգալի մասը աստիճանաբար վերածվելու է դուրս գրման ենթակա անհուսալի ակտիվների: Այն որ, բանկերը տարաբնույթ վերավարկավորումների և վերակառուցումների միջոցով կարող են բարելավել վարկային պորտֆելի պատկերը դա իրողություն է, սակայն դա ընդամենը հետաձգում է խնդիրների բացահայտումը և մեծ հաշվով իրարից էլ ավելի է հեռացնում տնտեսության բանկային և իրական հատվածները և բանկերի միջնորդային առաքելությունը վերածվում է պայմանական միակողմանի շահերի երթուղու:

Ելնելով վերը նշված իրողությունից և ապագայի զարգացումներից, մեր համոզմամբ, հասունացել է ժամանակը, որպեսզի բանկային համակարգի վերակառուցվի և որոշակի շերտավորման կամ գրադացիայի ենթարկվի: Մասնավորապես՝ նպատակահարմար ՀՀ-ում ձևավորել հինգ կամ վեց համակարգանի բանկային համակարգ, որը կներառի նաև ներդրումային և առկա առևտրային բանկերի տարատեսակները:

Համակարգի բուրգի վերևում կգործի ՀՀ կենտրոնական բանկը, իրեն 2005 թ. վերապահված ֆինանսական համակարգի մեգա կարգավորողի գործառույթներով:

 Համակարգը պետք է ներառի երկու տեսակի ներդրումային բանկեր, որոնց մոդելի կառուցումը կպահանջի հայեցակարգային, մեթոդաբանական կառուցակարգային համալիր լուծումներ.

- առաջին տիպի ներդրումային բանկեր (դասական առումով, հիմնականում կիրականացնեն արժեթղթերի տեղաբաշխում),

- երկրորդ տիպի ներդրումային բանկեր (դասական առումով, հիմնականում կիրականացնեն երկարաժամկետ վարկավորում):

- առևտրային բանկեր (մոդելը ՀՀ-ում առկա է)

- սահմանափակ գործառույթներ իրականացնող բանկեր (մոդելի կառուցումը դժվարություններ չի հարուցի)

- վարկային կազմակերպություններ (մոդելը ՀՀ-ում առկա է):

 

Մեր իրականության մեջ ներդրումային բանկերը կամուրջ պետք է հանդիսանան ՀՀ տնտեսության մեջ կղզիացած ֆինանսական և իրակական հատվածի միջև: Դրանք, ըստ էության, կհանդիսանան այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք իրենց հիմնական գործառույթներով գործնականում շունչ կտան իրական հատվածում գործող ընկերությունների բաժնետիրական ձևաչափին, հնարավորություն կտան մոբիլիզանել ընկերությունների համար անհրաժեշտ ներդրումային միջոցները, զանգվածային բնույթ կտան բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխմանը, ըստ այդմ հիմք կհանդիսանան կապիտալի շուկայի կայացման համար: Արդյունքում ակտիվ կձևավորվեն նոր մրցունակ ընկերությունները, ինչպես նաև խթան կառաջանա առկա բիզնես ընկերությունների վերակազմակերպման, միավորման, միաձուլման, ինչպես նաև որոշ դեպքերում տրոհման համար (մինչ այժմ բիզնեսի տրումները պայմանավորված են եղել հարկային պլանավորման կամ խուսափելու խնդիրներով):

 

Ներդրումային (առաջի տիպի)  բանկերը հիմնականում կմատուցեն միջազգային չափորոշիչներին համապատասխանող լայն սպեկտրի ներդրումային  ծառայություններ, մասնավորապես.

  • արժեթղթերի առաջնային և երկրորդային հրապարակային տեղաբաշխում (անդերրայթինգ), ներառյալ՝ երաշխավորված կամ չերաշխավորված եղանակներով, փակ տեղաբաշխում, ինչպես նաև արժեթղթերի հետգնման կազմակերպում,
  • բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում IPO (Initial Public Offering), ներառյալ՝ արտերկրի կապիտալի շուկաներում,
  • փայատիրական և պարտքային ֆինանսավորման ծառայությունների մատուցում,
  • ակտիվների արժեթղթավորում (եվրոպական կամ ամերիկյան ձևաչափով), այդ թվում՝ հիփոթեքային վարկերի արժեթղթավորում (“MortgageBacked Securities”), ֆինանսական ակտիվների արժեթղթավորում (“AssetBacked Securities”), ապագա դրամական հոսքերի արժեթղթավորում (“Future Flow Securitisation”),
  • ներդրումային բանկային պրակտիկայում ընդունված՝ շահույթի համատեղ տնօրինման «Islamic banking» և «profit sharing partnership» կառուցակարգերի իրականացում,
  • ձեռքբերումների, միավորումների, միաձուլումների և համանման գործարքների իրականացում,
  • ակտիվների հավատարմագրային կառավարում,
  • ռիսկերի կառավարում, տարաբնույթ խորհրդատվական ծառայությունների մատուցում և այլն:

 

Առաջին տիպի ներդրումային բանկերը, որպես կանոն, հանդես կգան բիզնես միավորների հիմնադիրներ, որոշում կկայցնեն թողարկվող արժեթղթերի տեսակի չափի, պայմանների, ժամկետների առումով, կիրականացնեն դրանց առաջնային տեղաբաշխման կազմակերպումը, երկրորդային շրջանառության ապահովումը, հանդես կգան երաշխավորների դերում, ձեռք կբերեն թողարկողի որոշակի չափով չտեղաբաշխված արժեթղթերը, ինչպես նաև կտրամադրեն արժեթղթերի և կորպորատիվ գործունեության վերաբերյալ համալիր խորհրդատվություն: Թողարկված արժեթղթերի ձեռքբերման նպատակով պոտենցիալ գնորդներին, իրենց հաշվին ձեռքբերումներ կատարելու նպատակով, կտրամադրեն տարբեր տիպի փոխառություններ: Առաջին տիպի ներդրումային բանկերը կկենտրոնան նաև կորպորատիվ բաժնետոմսերի և պարտատոմսերի երկրորդային շուկայի ակտիվացման վրա, միջնորդ կհանդիսանան արժեթղթերի միջազգային շուկայում (եվրոբոնդերի և եվրոբաժնետոմսերի տեղաբաշխման միջնորդություն), խորհրդատվություն կիարկանացնեն  կազմակերպությունների ներդրումային,  ինովացիոն և թվային ռազմավարության, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ոլորտում:

 

Երկրորդ տիպի ներդրումային բանկերը որպես բաժնետիրական բանկեր նախընտրելի է որպեսզի ունենան նաև որոշակի պետական ​​մասնակցություն: Դրանց հիմնական գործառույթը կլինի տնտեսության ճյուղերի, հատուկ նպատակային ծրագրեր միջին և երկարաժամկետ վարկավորումը: Դրանք կգործեն նաև առևտրային բանկերի սեգմենտում, առավելապես կետրոնանալով բիզնեսի միջին և երկարաժամկետ վարկավորման ոլորոտւմ: Շուկայի տարողունակությունը մեծացնելու նպատակով նրանք պետք է համավարկավորում իրականացնեն առևտրային բանկերի հետ: Ըստ էության հարկ կլինի վերստին նոր հայեցակարգային հիմքով կառուցել «Համահայկական բանկի» տեսակը:

 

Բանկային համակարգի առաջարկվող օրենսդրական կարգով գրադացիան և ներդրումային բանկերի ստեղծումը նոր խթան կհանդիսանա ոչ միայն ներդրումային ինստիտուտների այլ նաև ամբողջ ֆինանսական համակարգի զարգացման համար և կնպաստի ներդրումային միջավայրի ակտիվացմանն ու դրա գրավչության էական բարձրացմանը: Մյուս կողմից ներդրումային բանկերի կայացման գործընթացի համար կարևորվում է նաև է ներդրումային միջավայրի բարելավման, դրա խոչընդոտների հաղթահարման, ներդրումային ներուժ ունեցող ոլորտների և նախագծերի բացահայտումը (վերջինս գտնվում է ՀՀ կառավարության գործառույթների ոլորտում):

 

Բանկային համակարգի վերը նշված գրադացիայի և ներդրումային բանկերի ստեղծման համար նպաստավոր նախապայման է հանդիսանում նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում` բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի 1-ից 30 մլրդ դրամ (կամ 62,5 մլն դոլար, 480 դրամ փոխարժեքով) պահանջի սահմանումը: Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նման շեշտակի բարձրացումը հնարավորություն է ստեղծում ձևավորել առաջարկվող ներդրումային բանկերը (բանկերի համար կապիատլի նման բարձր պահանջ սահմանված է աշխարհի շատ քիչ թվով երկրներում):

ՀՀ-ում գործող բանկերի գարադացիայի և գործառույթային տարատեսակացման մյուս հիմնավորող գործոնը վարկային շուկայում առկա կոշտ մրցակցությունն է, որտեղ բանկերից բացի ակտիվ գործունեություն են ծավալում նաև վարկային կազմակերպությունները և տնտեսության իրական հատվածն, ըստ էության, բավարարված է վարկային ռեսուրսներով, և առավելապես  կարիք ունի ներդրումային տիպի ռեսուրների: Ինվեստիցիոն բանկերի ձևավորման ու գործունեության արդյունքում որակական նոր մակարդակի կբարձրացվի ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացումը, զգալիորեն կաճեն ֆինանսական ներդրումներ ներգրավելու իրական հնարավորությունները, էապես կաշխուժանա նաև դրանից ածանցվող արժեթղթերի շուկան:

 

ՀՀ-ում ներդրումային ոլորտի առաջարկվող ներդրումային բանկերի գործունեության համար որոշիչ պետք է դառնա առանձնահատուկ՝ «Share back» կամ «կապիտալում բաժնեմասի հետվերադարձը», «Bridge Investment» «կամուրջ կամ կապող ֆինանսավորման» ներդրումային տարբեր կառուցակարգերի կիրառումը: Ներդրումային բանկերը (նպատակ ունենալով շահառու բիզնես միավորների կայացումը) ելնելով բիզնեսի կայացման աստիճանից հաճախ կիրառում են «share back» կառուցակարգը՝ աստիճանաբար օտարում են բանկի բաժնեմասը տվյալ բիզնեսում: Ընդ որում, դա իրականացվում է նախորոք կանոնակարգված բարենպաստ կամ արտոնյալ սխեմայով:  Ներդրումային բանկը դառնալով ընկերության բաժնային կապիտալի համասեփականատեր ապահովում է ֆինանսավորումը՝ ուղղակի ներդրումների տեսքով և այնուհետև կատարելով արտաքին կառավարչի գործառույթը (“MBI – Management Buyin”) նախորոք սահմանված կարգով և պայմաններով իրականացնում է իր բաժնեասի օտարումը: Այդ ալգորիթմով ներդրումային բանկը խթանում է տվյալ բիզնեսի մնացած բաժնետերերի և կամ փայատերերի ներդրումային ակտիվությունը: Վերջիններիս մոտիվացումը կայանում է նրանում, որ ներդրումային բանկը ի սկզբանե ամրագրում է բանկի կողմից տվյալ բիզնեսում մասնակցության նպատակն ու սխեման, ներառյալ մասնակցության չափը, ժամկետները, բանկի ակընկալվող եկամտաբերության մակարդակը, բաժնեմասի օտարման պայմանները: Մասնավորապես՝ արդյունավետ բիզնես գործունեության և շուկայական գործոնների հաշվին ընկերության շահութաբերության և բաժնետոմսերի գնի աճից առաջացած հավելյալ լրացուցիչ եկամուտները բանկը թողնում է տվյալ ընկերության համասեփականատերերին (նախորոք սահմանված պայմաններով և կարգով): Ներդրումային բանկի կողմից բաժնեմասերի սահմանված գնով օպցիոն գնումը, հավելյալ եկամուտների նշված ասիմետրիկ բաշխումը մեծ հնարավորություններ կբացի մասնավորապես՝ ոչ ինստիտուցիոնալ փոքր ներդրողների համար, թույլ կտա նրանց համարձակ գործել հատկապես ներդրումների վաղ ռիսկային փուլում:

 

 Հարկ ենք համարում նշել այն հանգամանքը, որ ներդրումային ինստիտուտների կողմից «կապիտալում բաժնեմասի հետվերադարձի» («Share back») և «կամուրջ ֆինանսավորման» («Bridge Investment») կառուցակարգերը նոր հորիզոններ կբացեն  և կնպաստեն մինորիտար և ոչ ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվացման համար: Դրանց շարքում են որոշակի ֆինանսական խնայողական միջոցներ կուտակաց ՀՀ քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք պատրաստ են ՀՀ-ում որոշակի ներդրումներ կատարել, սակայն չունեն նման ներդրումների իրականացման գործուն կառուցակարգեր, գործիքներ և երաշխիքներ: Ընդ որում, առաջարկվող գործիքակազմը կկառուցվի և կգործի ինստիտուցիոնալ եղանակով: Սփյուռքի և հայաստանյան պոտենցիալ ներդրողները ֆիզիկապես չեն կարող և չպետք է մասնակցեն մարզերում իրականացվող ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովներին կամ ֆիզիկապես այցելեն ներդրումների ոլորտը համակարգող որոևէ լիազոր պետական մարմին: Գլոբալացված աշխարհում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (համացանցը) բացել են տեղեկատվության ստանալու աներևակայելի սահմաները մարդիկ և բիզնես միավորները ամբողջ աշխարհում շփվում են միմյանց հետ առանց սահմանների, (մահ տարածությանը սկզբունքով) և նույն համացանցում իրականացնում են տարաբնոյւթ բիզնես գործարքներ: Այդ հնարավորությունների և փաստացի ֆոնի վրա ՀՀ իշխանություններից պահանջվում է բացել նաև ՀՀ-ում իրականացվող ներդրումային խողովակներն ու հարթակները:

 

ՀՀ-ում ներդրումների ներգրավման առումով առանձին ծավալուն քննարկման առարկա է ազատ տնտեսական գոտիների հիմնախնդիրը, որոնք ՀՀ-ում այդպես էլ չկայացան և չիրացվեցին դրանց հետ կապված սպասելիքները: Մինչդեռ ԵԱՏՄ անդամակցության առումով նախանշվում էր օգտագործել նաև միության միասնական տնտեսական տարածքի առավելությւոնները:  

 

Աշխարհում ինտենսիովորեն զարգանում են այլընտրանքային ֆինանսավորման և ներդրումների ինստիտուտները՝ քրաուդֆանդինգ, քրաուդինվեստմենտ ձաևաչափերով, որոնք լինելով այլընտրանքային ֆինանսավորման խողովակներ, դյուրինացնում են ինովացիոն պրոեկտների համար ֆինանսավորման և ներդրումների հնարավորությունները: Մեզանում այդ հարթակները նույնպես դեռևս չեն կայացել:

 

Ներդրումների աջակցության առումով հարկ է անդրադառնալ նաև ոլորտային կարևոր առանցքներին, մասնավորապես՝ գյուղատնտեսությանը, էներգետիկային, բանակարաշինությանը և այլն: Գյուղի և գյուղատնտեսության առումով նախևառաջ անհրաժեշտ է մարզային կառույցներում և համայնքներում իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման բարեփոխումներ: Դա անցումային ժամանակահատված առավել ցավոտ և դեռևս արդյունավետ լուծումներ չստացած  մարտահրավերներից է: Դրանով պայմանավորված նախանշվել են բազմաթիվ ծրագեր և միջոցառումներ, այդ թվում՝ նաև համայնքների խոշորացման նախաձեռնությունը: Այդ առումով հարկ ենք համարում շեշտել համայնքների ֆինանսական հզորացման մի նախաձեռնության մասին, որը դոնորների աջակցությամբ չափազանց ակտիվ ներդրվել և նույն չակերտավոր ինտենսիվությամբ մոռացվել ու անտեսվել է (այդ ինստիտուտները առաջացան և հաջողությամբ տարածվեցին  է ՀՀ-ում ԱՄՆ-ի USDA-ի (United States Department of Agriculture) կողմից իրականացված նպատակային ծրագրի, այդ թվում՝ ֆինանսական աջակցությամբ): Տարածքային զարգացման ֆինանսավորման համակարգի բարելավումը խարսխված է մի կողմից դրան ուղղվող պետական միջոցների հասցեկան հատկացմամբ  և  մյուս կողմից` մասնավոր ներդրումների և դոնորների միջոցների ներգրավմամբ: Դրա հետ կապված ՀՀ-ում գոյություն ունի մի ինստիտուտ որը, դե յուրե առկա է, իսկ դե  ֆակտո վաղուց մոռացվել է: Խնդիրը վերաբերվում է “Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին” ՀՀ օրենքին և այդ կարգի կառույցներին (ժամանակին ձևավորվել էին մի քանի տասնյակ գյուղատնտեսական վարկային ակումբներ): Այդ գործընթացին զուգընթաց  մասնագիտական շահագրգիռ քննարկումների արդյունքով մշակվեց և 2002 թ. ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց “Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին” օրենքը, որի իրական կիրարկումը այնուհետև շատ արագ մարվեց (օրենքը գործում է): Սույն օրենքով  (2-րդ հոդված) գյուղատնտեսական վարկային ակումբների նպատակներն են` ա) պետության, շահագրգիռ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կազմակերպությունների, այլ երկրների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսության աջակցության, այդ թվում` ներքին ներդրումները խթանող մեխանիզմների ձևավորումը, բ) ֆինանսական փոխօգնության ակումբների ինքնակառավարվող համակարգի ձևավորումը, գ) միասնական տնտեսական շահերով միավորված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխօգնության սկզբունքով տրամադրվող ֆինանսական ծառայությունների տրամադրումը, դ) գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված փոխատվական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը և դրանց վերադարձելիության երաշխավորումը` անձնական և սուբսիդիար պատասխանատվության սկզբունքների զուգակցմամբ, ե) ֆինանսական փոխադարձ օգնության եղանակով ակումբների անդամների ֆինանսական կայունության ապահովումը:

Նշված նպատակները վկայում են, որ ակումբների ձևաչափով շեշտը դրվում է փոխօգնության գաղափարի վրա, որը ներառում է միավորման կամ ակումբի անդամների թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական խնդիրների համախումբը: Հարկ է նաև անդրադառնալ նաև օրենքով սահմանված ակումբների խնդիրներն, ըստ նույն հոդվածի 2-րդ մասի դրանք են` ա) գյուղական համայնքներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխառու միջոցների պահանջարկի բավարարումը, բ) ակումբի անդամների սեփական ներդրումների ձևավորումը, գ) ակումբի անդամներին հասցված վնասների և կորուստների վերականգնումը փոխադարձ օգնության եղանակով, դ) փոխադարձ օգնության սկզբունքով ակումբի անդամներին ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական ծառայությունների մատուցումը:

 

Նշված ինստիտուտներիի առանձնահատկությունները շատ երկար կարելի քննարկել, սակայն, դա այլ ներկայացման խնդիր է, ըստ այդմ, արձանագրենք, որ այդ կարևոր ինստիտուտները, ունենալով օրենսդրական կարգավորման պատշաճ հիմք, ներկայումս ուղղակի չեն գործում: Կանգ չառնելով դրա բազմաթիվ պատճառների, շահերի բախումների վրա (որն այլ քննարկման խնդիր է) նպատակահարմար ենք համարում սևեռվել այդ կառույցների վերակենդանացման և մասշտաբացման վրա, որը բխում է համայնքների ֆինանսական ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման պահանջից: Բնականաբար խնդիրը կարող է իրականություն դառնալ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ և շահագրգիռ մասնակցությամբ, համապատասխան նպատակային ճանապարհային քարտեզի իրականացմամբ, որը և նոր շունչ կհաղորդի համայնքների տնտեսական և սոցիալական կյանքի աշխուժացմանը:

 

Ներդրումային խողովակների և հարթակների առումով հարկ է առանձնացնել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտը: ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով հարկ է կայացնել «կանաչ» կամ «ծագման» սերտիֆիկատների թողարկման և շրջանառության կազմակերպման տեղայնացումն ու ներդրումը (այն ծավալուն և առանձին քննարկման թեմա է): Համառոտ նշենք, որ կանաչ սերտիֆիկատների թողարկումն ու դրանց առուվաճառքը կխաթանի վերականգնվող էներգիայի աղբյուրների հիմքով էլեկտրաէներգիա գեներացնող կայաններում իրականացվող ներդրումները, կբարձրացնի այդ ոլորտում առավել մրցունակ պրոեկտների իրականացման հնարավորությունները:

 

Ներդրումների հոսքը ապահովող մյուս կարևոր ուղղությունը բնակարանաշինարարության, բնակարնային ֆոնդի և քաղաքային ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման ոլորտն է, որի ապահովման և խթանման համար մջազգային պրակտիկայում գործում են ներդրումային տարաբնույթ ֆոնդերը: Դրանք տասնամյակներ հաջողությամբ գործում են ինչպես զարգացած երկնրերում, այնպես էլ անցումային երկրներում:  Մասնավորապես՝ ՌԴ-ում, Ուկրաինայում, Ղազախստանում և այլ անցումային երկրներում այդ կառույցները թևակոխել են ինստիռտուցիոնալ և կառուցվածքային զարգացման ու բարեփոխումների երկրորդ փուլը, մինչդեռ ՀՀ-ում դրանք դեռև չեն էլ կայացել:

 

Վերը նշված ՀՀ տնտեսության իրական հատվածի ներդրումային պոտենցիալ հոսքեր ապահովաող խողովակներն ու հարթակները բնականաբար չեն ընդգրկել դրանց սպառիչ ցանկը և տեսակները, դրանց թվարկումը կարելի երկար շարունակել: Նշվածները առավել կարևոր խողովակներն ու հարթակներն են, որոնց կայացման և արդյունավետ գործարկման միջոցով կարելի է առանց քանակական սահմանաչափերի ապահովել ՀՀ տնտեսության համար պահանջված ներդրումային միջոցների ներգրավումը:

 

ՀՀ-ում ներդրումային խողովակներն ու հարթակները գործունակ դարձնելու համար անհրաժեշտ է ձևավորել դրա միասնական հայեցակարգը, մոտեցումները, իրականացման ծրագրերը և անմիջական լուծման կառուցակարգերն ու ճանապարհային քարտեզը, իսկ ամենակարևորը դրա իրականացման թիմում ընդգրկել գիտակ և կարող մասնագետներին և այդ ծրագրերը իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ:

 

Արա Քառյան        

“Լոգիկա” գործարար և ֆինանսատնտեսական անկախ

հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ, տ. գ. թ.,

 ԵՊՀ դոցենտ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46