Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Առաջարկի շրջանակներում Visa Platinum և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների թվով 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից՝ քարտը գրանցելով հետևյալ հղումներով.
· Visa Platinum հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvp
· Visa Infinite հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvi
Հաճախորդը մեկ Visa Platinum վճարային քարտով օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող է անվճար մուտք գործել օրացույցային տարում 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:
Visa վճարային համակարգի առաջարկին զուգահեռ, Կոնվերս Բանկի իր Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտապաններին հնարավորություն է տալիս աննախադեպ պայմաններով օգտվել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի ( Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների:
«Կոնվերս Բանկը հետևողական է իր հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների ստեղծման հարցում՝ ինչպես բանկային ծառայություններից օգտվելիս, այնպես էլ գործարար ուղևորությունների և հանգստի կազմակերպման ժամանակ: Բանկը միակն է Հայաստանում, ում Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Business Lounge-ի ծառայություններից օգտվել առանց մուտքի և սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար գանձվի ընդամենը 100 դրամ»,-ասել են Բանկում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |