Արմինֆո. Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այն, ի դեպ, կարող է հիմք հանդիսանալ նշված քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելելու համար:
ՀՀ քաղաքացիներն իրենց կողմից կատարված գործարքների արդյունքում առաջացած մաքսային վճարների և վարչական տույժերի հնարավոր պարտքերի մասին տեղեկատվությունը կարող են ստուգել կայքէջում՝ հետևյալ հղմամբ. https://edata.customs.ru/FtsPersonalCabinetWeb/Services/About/CheckPayments:
Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |