
Արմինֆո. Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետության մրցունակության բարձրացումն է։ Այդ մասին հունիսի 12-ին տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ առաջադրված խնդրին հասնելու նպատակով գործադիրն առաջարկել է երկրի Հարկային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Փոխնախարարն արձանագրել է, որ վերջին երկու տարում արտահանման կողմնորոշում ունեցող ընկերությունների շահութաբերությունը 8 տոկոսային կետով զիջում է ներքին շուկային կողմնորոշված ընկերությունների շահութաբերությանը: Ցուցանիշների տարբերությունը, փոխնախարարի խոսքովբբավականին էական է, որն անդրադառնում է նաեւ ներդրումային հոսքի վրա: Կառավարության խնդիրը, շարունակել է Արմեն Հայրապետյանը, ընկերություններին աջակցելն է արտահանման հնարավորությունների ուժեղացման հարցում ։ ՀՀ կառավարությունը կանխատեսում է, որ մշակված մակրոմոդելի համաձայն, երկարաժամկետ հեռանկարում արտահանման տարեկան ծավալները կաճեն 0,8% - ով, ներդրումները՝ 1,5% - ով, ընդ որում ՀՆԱ-ի տարեկան աճը երկարաժամկետ հեռանկարում նախատեսված է առնվազն 0,8%: Երկրի կառավարությունը նաև թիրախավորելու է արտահանումն ու ներքին ներդրումները։
ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած հերթական նիստում հավանություն է տվել "ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես սպասվում է, փաստաթղթի ընդունման արդյունքում երկարաժամկետ հեռանկարում այն կապահովի ՀՆԱ-ի աճի լրացուցիչ 0,8 տոկոսային կետ, սպառման լրացուցիչ աճը կկազմի 0,3-0,4 տոկոսային կետ, իսկ զբաղվածությունը ՝ մոտավորապես 0,5 տոկոսային կետ