Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը չի բացառում 2019 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը: Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով, չի բացառվում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվի, բայց այսօր, այս փուլում այդ մասին խոսելը վաղաժամ է: Ընդհանուր առմամբ, ԿԲ տոկոսադրույքների վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սկսած աշխարհաքաղաքական ռիսկերից, միջազգային շուկաների արտաքին ազդեցություններից, հրապարակվող ԱՄՆ ԴՊՀ տվյալները, առևտրային պատերազմները, վերջացրած երկրի տնտեսության աճով, պարզաբանել է Ա.Ջավադյանը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում, շարունակել է երկրի գլխավոր բանկիրը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազման միտում է ունեցել։ Այսպես, 2015 թվի 9,7 տոկոսից 2016 թվին այն նվազել է մինչեւ 7,7 տոկոս, այնուհետեւ 2017 թվին նվազել է մինչեւ 6 տոկոս, եւ այդ մակարդակը պահպանվել է ամբողջ 2018 թվականի ընթացքում, որից հետո հերթական անկումը հաջորդել է 2019 թվի հունվարի վերջին՝ մինչեւ 5,75 տոկոս՝ մինչ օրս մնալով անփոփոխ: Այդ տոկոսադրույքը ազդում է նաև կարգավորող տոկոսադրույքի վրա։ Ամեն տարի ԿԲ խորհուրդը 8 անգամ քննարկում է այս հարցը, վերջին անգամ դա տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոծ թողնելու որոշման կայացմամբ: Սակայն, հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը, ԿԲ ղեկավարը չի բացառել, որ ընթացիկ տարում տոկոսադրույքը կրկին նվազի:
"Հայաստանում դոլարիզացված մտածելակերտի խնդիր կա, ինչի մասին վկայում է դոլարային բաղադրիչի գերակշռումը բանկային ավանդների եւ վարկերի ընդհանուր ծավալում ՝ համապատասխանաբար շուրջ 60 տոկոս եւ շուրջ 50 տոկոս։ Այդ մտածելակերպից հարկավոր է ձերբազատվել", - կարծում է Ա.Ջավադյանը։ Վերջին շրջանում, նրա ասելով, դիտվում է ազգային արժեքների նկատմամբ վստահության բարձրացում է նկատվում, եւ կա ազգային արժույթի նկատմամբ վստահության աճի միտում: