Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն այցելել է ՀԱԷԿ, ծանոթացել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կատարման և ՊՆՎ-2019-ի անցկացման ընթացքին։
ՀԱԷԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Հակոբ Վարդանյանը շրջայց է կատարել կայանում, եղել Տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին:
Նախարարի տեղակալի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի խորհրդական Վաղարշակ Ղազարյանի, նախարարության Վարկային և դրամաշնորհային վարչությոն պետ Վարդան Մարտիրոսյանի և Ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի, ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերին և ՊՆՎ-2019-ի անցկացման ընթացքին:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |