Արմինֆո. Գերմանական KfW բանկը Հայաստանին 2,7 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Կապսի ջրամբարի վերականգնման փաստաթղթերի մշակման համար։ ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հավանություն է տվել բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը:
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ համաձայնագրի շրջանակներում KfW բանկը Հայաստանին 18,5 մլն եվրո վարկ կտրամադրի Կապսի ջրամբարի վերականգնման համար, որի ծավալները կհասցվեն 25 մլն խմ-ի: Նախատեսվում է նաեւ արդիականացնել Կումայրի ջրանցքը, որով ջրամբարից ջուր կմատակարարվի եւ որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել 740 հեկտար գյուղատնտեսական հողեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ KfW բանկը Հայաստանին տրամադրել էր 50 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարի արդիականացման ծրագրի իրականացման համար: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով ՝ 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով՝ ֆիքսված տոկոսադրույքով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |