Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` ոռոգման համակարգի ուժեղացման նախագծի ջրային անվտանգության վերլուծության աջակցության առաքելությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը քննարկել են ոռոգման և ջրահեռացման համակարգերի արդիականացման, դրանց առավել արդյունավետ շահագործման, ոլորտում ենթակառուցվածքային կարողությունների հզորցման, ինչպես նաև պարբերական խորհրդակցությունների միջոցով բնագավառի վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ջրամբարաշինության ասպարեզում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր մոդելներին, միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու հեռանկարներին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |