Արմինֆո. Հունիսի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող աշխատանքները Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրային կառավարման ոլորտի հետ կապված համագործակցությանն առնչվող հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և գործարար կապերի ողղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի շուրջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |