Հինգշաբթի, 27 Հունիսի 2019 14:39
Էմմանուիլ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյան․ Պետությունը պետք է նպաստի նոր արտադրական ցիկլերի ստեղծմանը՝ դե ֆակտո եւ դե յուրե

Նիկոլ Փաշինյան․ Պետությունը պետք է նպաստի նոր արտադրական ցիկլերի ստեղծմանը՝ դե ֆակտո եւ դե յուրե

Արմինֆո. Պետական իշխանության մարմինները պետք է առավելագույնս աջակցեն նաև երկրի տնտեսության մեջ նոր արտադրական ցիկլերի ձևավորմանը՝ ինչպես դե ֆակտո, այնպես էլ դե յուրե, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Կառավարության ղեկավարը ներկաներին ծանոթացրել է պաշտոնական վիճակագրության մայիսյան վերջին ցուցանիշներին՝ նշելով, որ դատելով դրանից՝ մենք շարունակում ենք գտնվել, բարեբախտաբար, տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: <Մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց, կարծում եմ, առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ 0.1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք:

 

Ուզում եմ հիշեցնել, որ առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային: Հիմա այդ մտահոգությունները փարատված են, և վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավական շոշափելի աճ: Շատ կարևոր է արձանագրել, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62.8 տոկոս, այս տարի կազմում է 64.6 տոկոս, աճը՝ 1.8 տոկոսային կետով, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել է՝ կազմելով 25 տոկոս՝ նախորդ տարվա 27.6 տոկոսի փոխարեն:

 

Շատ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այս ոլորտն արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29.5 տոկոս, և նաև միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների խումբը նույնպես աճ է արձանագրել 19.4 տոկոս:

 

Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերն ինչով են կարևոր: Այս թվերը կարևոր են նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը, տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները, որովհետև, եթե հիշենք, անցյալ տարի մենք սեպտեմբերին ԱԺ-ում քննարկումների ժամանակ ի՞նչ էինք ասում. մենք ասում էինք, որ տնտեսության կառուցվածքում տեղի է ունենում փոփոխություն, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժը: Սրանք ընդամենը նախանշաններ են, բայց շատ կարևոր նախանշաններ, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության այս քաղաքական մեսիջներն ընկալել են: 2 օր առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի շուրջ և այդ քննարկման արդյունքում արձանագրեցինք, որ շատ կարևոր է, որ այս ուղերձներն ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում: Պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանություն այսօր մեզ հուշում է տնտեսության ակտիվության ցուցանիշի կառուցվածքը, այսինքն՝ շատ կոնկրետ նախանշաններ կան, որ քաղաքական ասելիքն ընկալված է տնտեսության կողմից, և կան որոշակի ազդանշաններ, որ, այնուամենայնիվ, պետական կառավարման համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալված և մարսված: Խոսքը վերաբերում է ընդհանրապես պետական իշխանության բոլոր ոլորտներին՝ օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման: Սա, կարծում եմ, մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է քաղաքական բովանդակության, տնտեսության և պետական կառավարման համակարգի համահունչ գործելակերպը և մտքերի վեկտորը նույնականացնելու ուղղությամբ:

Տնտեսական արդյունքների առումով ուզում եմ արձանագրել նաև, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում նույնպես մենք շոշափելի շարժեր ենք ունեցել: Մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.6 տոկոսով, ընդ որում՝ 86.2 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9 տոկոսով՝ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Բուսական ծագման արտադրանքի արտահանման կեսից ավելին եղել է լոլիկի մասով, արտահանումը նախորդ տարվա նկատմամբ աճել է 171 տոկոսով: Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք լոլիկի արտահանման շատ լուրջ անկում ունեինք և այս աճով մենք, ըստ էության, կոմպենսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար ԱՄՆ դոլոր, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով թարմ ձուկ, որը 1.2 մլն ԱՄՆ դոլարով կամ 61 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը:

 

Հիմա գյուղատնտեսության ոլորտում հունվար-մայիսն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8 տոկոս, ընդ որում՝ 12.6 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2 տոկոսով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Ավելի քան հնգապատկվել է վարունգի արտահանումը, 5 ամսվա տվյալներով ելակի արտահանումը կրկնապատկվել է, 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը՝ կազմելով մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

Իհարկե մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, հաջորդ տեղում արդեն ԵՄ երկրներն են: Ես այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում՝ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար: Սա շատ կարևոր է, սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են և պետք է շարունակեն աշխատել: Ընդհանուր առմամբ ես ուրախ եմ, որ արդեն մի քանի ամիս անընդհատ մենք արձանագրում ենք, որ մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ, և լավ սպասումներ են ձևավորվում: Այդ լավ տրամադրությունը հաստատվում է նաև արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով:

 

Արդեն ասվել է, որ այս տարի Կենտրոնական բանկը պահեստավորել է արդեն 171 մլն դոլար: Էլի աճե՞լ է թիվը, պարոն Ջավադյան, նոր տվյալն ինչքա՞ն է:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան- Արդեն գնել ենք 185 մլն դոլար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն՝ 185 միլիոն դոլար: Դա նշանակում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլարով աճել է, որովհետև նախորդ հարց ու պատասխանին, երբ Դուք ԱԺ-ում ելույթ էիք ունենում, 131 միլիոն է հրապարակված թիվը: Այդ օրը երեկոյան դարձավ 154, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավական լավ ազդակներ են, բայց ընդհանուր առմամբ ռազմավարական առումով մենք խոսել ենք այդ թեմայով. մեր տնտեսությունը երկարաժամկետ և միջնաժամկետ առումով պետք է կառուցվի այն տրամաբանության վրա, որ Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի, ապրանքի արտահանումը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով մեր տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ մեր երկրից ոչ թե հանքաքար պետք է արտահանվի, այլ մեր երկրից պետք է արտահանվի մետաղական արտադրանք, ընդ որում՝ ինչքան հնարավոր է երկար վերամշակման ցիկլ անցած, այսինքն՝ ոչ թե ձուլակտորներ, այլ պատրաստի արտադրանք: 

Ճիշտ է, ուրախալի է, որ նույն ելակի, հիմա ծիրանի սեզոնն է սկսվում, մենք արտահանման ծավալներ կունենանք, բայց մեր երկարաժամկետ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մեր երկրից հումք, այսպես ասած, անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա: Ընդհակառակը, երկրում պետք է ձևավորվեն վերամշակման ցիկլեր, և արդեն պատրաստի այլ վերամշակված արտադրանք պետք է արտահանվի: Սա պետք է լինի մեր միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը, և շատ կարևոր է, որ կառավարությունն իր ռազմավարությամբ, իր քաղաքականությամբ ամբողջությամբ նպաստի այս միտումներին, ամբողջությամբ նպաստի, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան, և այդ նորանոր արտադրական ցիկլերի գոյացումը պետք է դառնա մեր երկրի տնտեսության հիմնական բնորոշիչը, հիմնական դիմագիծը>,- ասել է Փաշինյանը։

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան, ելույթ ունենալով կառավարության նիստում, իր հերթին նշել է <Մենք ունենք 5 ամսվա արդյունքներով 5.6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ, սակայն մեր նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է հատկապես ոչ թե հանքահումքային արդյունաբերության աճը, այլ մշակվող արդյունաբերության աճը, որը 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս հանրագումարային աճի ցուցանիշ է դրսևորել և դրան վերաբերվող 3 առանձնահատուկ ցուցանիշ եմ ուզում հնչեցնել, որոնք գուցե իրենց ազդեցությամբ դեռևս շատ մեծ չեն տնտեսության վրա, բայց մենք առանձնացնում ենք այդ ուղղությունները որպես աճի ներուժ ունեցող և ապագայում կարծում եմ, որ այդ ուղղությունների վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ ենք խոսելու՝ որպես ուղղություն ստեղծող մեր արտահանման կառուցվածքում:

Դրանք մասնավորապես ոսկերչական, ոսկեգործական արտադրանքն են, որոնք 5 ամիսների կտրվածքով ունեցել են նախորդ տարվա նկատմամբ 86 տոկոսանոց աճ: Այս ուղղությունը Հայաստանի տնտեսության առաջատար ավանդական ուղղություններից մեկն է եղել երկար ժամանակ: Նախորդ տարիներին դիրքերի որոշակի զիջում էր տեղի ունեցել օբյեկտիվ պատճառներով գուցե նաև, բայց նոր հնարավություններ են դրսևորվում հատկապես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները, որոնց ուղղությամբ մենք նաև որոշակի կանոնակարգային փոփոխություններ ենք զարգացնում մեր գործընկերների հետ, թույլ են տալու միասնական շուկայում ունենալ աճի դեռևս բազմաթիվ նոր ցուցանիշներ: Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ առանձնացնել, դա շոկոլադի արտադրությունն է: Մենք նորից ունենք տեղական արտադրող, որը նախորդ տարիների ընթացքում ներքին շուկայում ցուցաբերել էր իր մրցունակությունը, վստահ մրցունակությունը և սկսել է արտահանել այս տարվա 5 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նկատմամբ ունի արդեն 32.7 տոկոս աճ: Մենք կարծում ենք և մեր նախնական քննարկումները իրենց հետ նաև հույս են տալիս և վկայում, որ առաջիկայում այս ուղղությունը նույնպես լինելու է կայուն դիրքեր ունեցող ուղղություն: Եվ երրորդը, որը կցանկանայի նշել, դուք արդեն նշեցիք, որ մեր գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես բուսաբուծության ոլորտում արտադրանքի հետագա վերամշակումը պետք է ունենա ավելի մեծ կշիռ մեր տնտեսական կյանքում: Այս տարվա 5 ամիսների ընթացքում այս ուղղությունը նույնպես զգալի աճ է դրսևորում, 18.3 տոկոսով մենք ավելի շատ ենք արտահանել, քան նախորդ տարվա 5 ամսվա ժամանակահատվածում: Իհարկե, թվեր կան բազմաթիվ, որոնք վկայում են նույն միտումների մասին: Ընդհանուր առմամբ նորից ուզում եմ շեշտել, որ մշակվող արդյունաբերությունը շարունակում է ունենալ արտահանման կառուցվածքի վրա ճշգրտող ազդեցություն և մենք մինչև տարեվերջ, նախ այն հանգամանքը, որ այս երկրորդ եռամսյակը էապես է տարբերվում առաջին եռամսյակից, որովհետև 2 ամսվա հանրագումարով մենք ունենք մոտովորապես 15 տոկոս, ըստ ՊԵԿ-ի օպերատիվ տվյալների արտահանման ապրանքների արտահանման աճ առաջին նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսների նկատմամբ: Մինչ տարեվերջ այս միտումները կարծում եմ, որ կպահպանվեն և մենք կունենանք զգալի դրական թվեր հատկապես վերամշակող արդյունաբերության և արտահանման թվերի ուղղությամբ>:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հատկապես արտադրական ձեռնարկությունները, այն ներդրումները, որոնք վերաբերում են արտադրության ոլորտին, պետական կառավարման մարմինները պետք է շատ օպերատիվ արձագանքեն այդ կարիքներին՝ կլինի դա տարածքների հատկացում, ինչ-որ այլ խնդիրների լուծում, որոնք կառավարության լիազորությունների, պետական կառավարման մարմինների լիազորությունների տիրույթում են: <Արտադրական նոր ցիկլերի առաջացումը չպետք է արգելակվի ընթացակարգային, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Ընթացակարգերը պետք է արագացնել դե ֆակտո, իսկ նրանք, որոնք դե յուրե արագ չեն, պարոն Խաչատրյան, այդ թեմայով մենք մի քանի անգամ խոսել ենք, պետք է նաև դե յուրե արագացնել, կրճատել, ավելորդ կարգավորումները հանել, որպեսզի այդ գործընթացները տեղի ունենան մաքսիմալ արագ>,- ասել է վարչապետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63