Արմինֆո. Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր: Գումարն ուղղվելու է Հայաստանում Միկրո և ՓՄՁ վարկավորմանը:
«Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը: Այս ծրագիրը կընդլայնի մեր ֆինանսավորումը տնտեսության իրական հատվածում, աջակցելով Միկրո ու փոքր և միջին բիզնեսների զարգացմանը: Միկրո և ՓՄՁ-ներն օժտված են տնտեսական աճը խթանելու զարմանալի ունակությամբ: Նրանք ստեղծում են աշխատանքի նոր հնարավորություններ, խթանում են նորարությունները և ընդլայնում են հարկային բազան: Նրանք չափազանց կարևոր դեր ունեն երկրի արագ արդյունաբերականացման և զարգացման գործումե, - ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.՝ մասնակից պետությունների տնտեսական աճին, առևտրային, տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու և ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու նպատակով: Բանկի լիիրավ անդամներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:
Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է բանկային համապարփակ ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Միկրո և ՓՄՁ ֆինանսավորումը բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից է:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |