Արմինֆո.IDBank-ը հուլիսի 1-ին իրականացրել է 4-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի 4-րդ թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս,տոկոսադրույքը` 5.75%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։
Հիշեցնենք, որ IDBank-ը պարտատոմսերի 4-րդ տրանշը թողարկել էր 2017 թ․-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի ևս 3 տրանշի թողարկում։
IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը և հաճախորդներին առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |