Արմինֆո.Իր 15-ամյակի կապակցությամբ VLV ընկերությունը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրել էր լավագույն գործընկերների:
VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր:
Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը:
Մրցանակը ստացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկար տարիների համագործակցում է Հայաստանի խոշոր առևտրային ընկերությունների հետ ու պահպանում է առաջատար դիրքեր լավագույն գործընկերների ցանկում:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |