Արմինֆո. Beeline-ն անցկացնում է ակցիա Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար: Երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 40, 65 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Առաջարկի պայմաններով հաճախորդը պետք է վճարի 15000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:
«Զբոսաշրջիկներին միշտ չէ որ հարմար է մոդեմ ձեռք բերելը՝ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար: Հենց նման հաճախորդների համար մենք պատրաստել ենք այս ակցիան և առաջարկում ենք վերցնել մոդեմը՝ առանց լրացուցիչ ծախսերի մասին մտահոգվելու և վայելել արագ և որակյալ ինտերնետե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև Ամիրյան 3 և Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |