Արմինֆո.Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ:
Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը: Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:
Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |